13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ի հարցն` ընտրություններից հետո

ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե նախագահական քարոզարշավը հիշեցնում է խորհրդային միության ժամանակները:

Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեսակետը, որ դահլիճային քարոզարշավը սխալ է, Աբրահամյանն ասաց. ”Դահլիճային հանդիպումներն արդյունավետ են և հնարավորություն են տալիս մարդկանց հարցեր ուղղել մեր թեկնածուին, և ստանալ պարզաբանումներ, ինչը ընտրոքղի համար շատ կարեւոր է”:

Հովիկ Աբրահամյանը նաև ողջունեց ԲՀԿ որոշ անդամների` Սերժ Սարգսյանին սատարելու մասին որոշումները: ”Յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ, որը ցանկություն ունի և աջակցում է մեր թեկնածուին, դրա համար շատ շնորհակալ ենք բոլորից”,-ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահին խնդրեցինք մեկնաբանել մամուլի հրապարակումները, որոնց համաձայն` նախագահական ընտրություններից հետո կառավարությունում ԲՀԿ-ն տեղեր կունենա: Սերժ Սարգսյանի շտաբի պետն ասաց, որ այս մասին դեռ ոչինչ պարզ չէ:

”Ընտրությունները պիտի ավարտվեն, մենք դեռ չգիտենք, թե արդյունքները ինչպիսին կլինեն, դրանից հետո քննարկումներ կլինեն, թե որ կուսակցությունը կմասնակցի, որ քաղաքական ուժը, դա արդեն ժամանակը ցույց կտա”,-եզրափակեց Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ