01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Չեմ կարծում, որ Անդրեասյանն այն իրավիճակում է, որ իրեն պետք է պաշտպանեն. Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի բուռն քննարկումները չեին կարող հիմք կամ պատճառ հանդիսանալ ամիսներ հետո ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականի: ՀՀԿ ԳՄ այս տարվա առաջին նիստից հետո Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ պաշտպանն այն պաշտոնյան է, որից կարող եք դժգոհ լինել շատ պաշտոնյաներ, բայց դա չի նշանակում, որ նրա նկատմամբ դժգոհությունները կարող են հանգեցնել հրաժարականի:

«Խնդիրը վերաբերել է զեկույցին, այլ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Ես չեմ կարծում, որ մեզանում այն իրավիճակն է, որ Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ պաշտպանության անհրաժեշտություն ունի կամ էլ այն իրավիճակում է, որ իրեն պետք է պաշտպանեն»,- մեկնաբանեց Հերմինե Նաղդալյանը: Անդրադառնալով պաշտպանի հնարավոր թեկնածուների առաջադրմանը՝ նա տեղեկացրեց, որ գործադիր մարմնի նիստին նման հարց չի քննարկվել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ