15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի հետ Լիտվայի Սեյմասի միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումն ու հետագա ընդլայնումը:

Հանդիպմանը լիտվացի խորհրդարանականները կարեւորել են ԼՂ հակամարտության կարգավորումը բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լիտվացի խորհրդարանականներին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ