03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Երբ իշխանությունները մարտի 1-ի էջը փակված համարեցին, ես հայտարարեցի, որ մարդասպաններն ազատության մեջ են …

“Երբ իշխանությունները մարտի 1-ի էջը փակված համարեցին, ես հայտարարեցի, որ մարդասպաններն ազատության մեջ են, նրանք պատժված չեն, եւ չի բացառվում, որ խրախուսված լինեն: Ես հայտարարեցի անգամ, որ հաջորդ անգամ չգիտեմ, թե ում վրա են կրակելու”: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց ստեղծված իրավիճակին նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: 

Վերջինս նկատում է, որ չբացահայտված այդ սպանությունները հիմք են տալիս իրեն ասելու, որ մարդասպաններն ազատության մեջ են եւ հլու ու հնազանդ կարող են կատարել ցանկացած պահանջ: Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ ընտրական գործընթացների միտումնավոր հետաձգումը հանցագործություն  է, և ինչ-որ ուժերի կարող է այն  ձեռնտու լինել:

Այն դիտարկմանը թե ինչ ուժերի մասին է խոսքը, Լարիսա Ալավերդյանը նկատեց. “Կասկածներ կան, որ այդ ուժերը ներսում են: 2008-ի փետրվարի 29- ին ես հայտարարեցի, որ եթե դա մնա Սերժ Սարգսյանին, ապա բռնություն չի լինելու, բայց մենք տեսանք, որ բռնությունը տեղի է ունեցել: Էլի եմ կրկնում` չի բացառվում, որ կան մարդիկ, որոնց ձեռնտու չի, որ այս ընտրություննեը խախանդ անցնեն”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ