Որ դեպքում ՀԱԿ-ը կվերակենդանանա
ՀԱԿ և ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ևս, ինչպես ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում չի աջակցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն ” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին:
”Բագրատյանի հետ 5 տարի նույն շարժման մեջ ենք եղել, ես չեմ մեկնաբանի ոչ մի բան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եղիազարյանը, ապա հավելեց, որ Բագրատյանին չի աջակցում, որովհետև ինքը սոցիալիստ է և նրանց գաղափարների չեն իրենը համընկնում:
Հարցին, թե կա որևէ թեկնածու, ում հետ ինքը գաղափարակից է, ՀԱԿ անդամը պատասխանեց. ”Այս գաղափարները վերաբերում են երաժշտական կոմեդիայի, որովհետև բեմադրություններից հետո տարբեր երաժշտական գործիքներով ընդմիջվում է երաժշտությամբ, սա մաքուր կոմեդիայի թատրոն է”:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի վերակենդանացմանը. Եղիազարյանի խոսքով` եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է, և իրենք նկատեն, որ ընտրությունները կեղծիքներով են անցել, ապա ՀԱԿ-ը կրկին կսկսի իր ակտիվ գործունեությունը:
”Եթե այս խայտառակությունը նույն կերպով շարունակվի, պարտադիր կվերակենդանանա, իսկ եթե ոչ` կողջունենք, որ ապրում ենք ժողովրդավար երկրում”,-ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը: