25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մինչև 2017 թվականը քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չեմ տեսնում. ԲՀԿ պատգամավոր

«2016 թվականը նախընտրական տարի է լինելու, և այն քաղաքական ուժերը, որոնք 2017 թվականին ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, պետք է զբաղվեն իրենց քաղաքական վարկանիշով»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ինչ վերաբերում է քաղաքական ակնկալիքներին, ապա կարծում եմ, որ այսօրվա խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը բոլորն էլ ակնկալիք ունեն՝ լինել հաջորդ խորհրդարանում: Դա վերաբերում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը երկրորդ ուժն է խորհրդարանում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Միքայել Մելքումյանն նշեց, թե չի կարծում, որ խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը շատ լուրջ ակնկալիք ունեն խորհրդարանում լինելու:

«Մինչև 2017 թվականը քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չեմ տեսնում, բևեռացած պայքար էլ չի լինի՝ թեժ գարուն, թեժ աշուն, և նման թեժացումներ չեն լինելու: Կարծում եմ, որ քաղաքական ուժերը գնալու են մարզեր, քանի որ տարին նախընտրական է լինելու»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ