Ազգային ժողովը ստացել է օմբուդսմենի հրաժարականի դիմումը

Քիչ առաջ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն պետ Արսեն Բաբայանը Facebook-ի իր անձնական էջում տեղեկացրել է, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում, սահմանված կարգին համատասխան, ստացվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը:
«Հիշեցնում եմ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Այս հիմքի առկայության դեպքում ՀՀ ԱԺ նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին»: