26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամեն զինվորի մահով պետք է պաշտոնանկություններ հաջորդեն /վիդեո/

«Հակառակորդին հասցված խոցումը պետք է շատ ավելի ուժեղ լինի, քան կա և պետք է զինվորների անվտանգությունը երաշխավորվի»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը ասաց  ԳԽ նախկին պատգամավոր  Ազատ Արշակյանը:

Արշակյանը համոզված է, որ գործող իշխանությունների համար այդքան էլ կարևոր չէ զինվորի կյանքը:

«Պետք է վերժխնդրության չափը մեծանա, մենք չպետք է ըմբռնումով մոտենանք, նրանք պետք է հասկանան, որ կրակոցը ծանր հետևանք կունենա: Մեր հասարակությունը պետք է կոշտ վերաբերմունք ունենա նաև մեր իշխանության նկատմամբ, սահմանին յուրաքանչյուր զոհը պետք է պաշտոնանկությունների բերի: »,- ասաց Արշակյանը:

Արշակյանը արձանագրում է, որ անտարբերությունը արդեն անտանելի է ու այն դրսևորվում է, ինչպես արտագաղթի դեպքում, այնպես էլ սահմանային իրավիճակում. «Ամեն մի զինվորի կորուստը պետք է սնանկացնի պետությանը, ամեն զինվորի մահով պետք է պաշտոնանկություններ հաջորդեն: Գեներալների պագոնները պետք է պոկվեն ամեն մի սպայի զոհվելու կապակցությամբ: Եթե այդպես չի, ուրեմն մեր երեխաները թնդանոթի միս են դարձել որոշների համար: Մեր հրամանատարությունը պետք է սարսափի»,- փաստեց քաղաքական գործիչը:

ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանն էլ արձանագրում է, որ սահմանի կրակոցների առումով, մինչև այսօր Հայաստանը իրեն միջազգային նորմերին համապատասխան է պահել, սակայն արդեն մենք պետք է մարտավարությունը փոխենք.«Մեր զինվորը պետք է այնքան մարզված լինի, որ դիվերսիաներրին կարողանանք դեմ գնալ, որ կարողանանք հնարավորինս քիչ զոհեր տալ»,-ընդգծեց Եղիազարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ