10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՃՈ ծառայողը վիճաբանել և բռնություն է կիրառել վարորդի նկատմամբ

ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներ Նվեր Ա.-ն և Գուրգեն Ս.-ն հայտնել են, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել լուսաձայնային «կանգ» ազդանշանին, այնուհետև Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, հրել և սպառնացել է հարվածել: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից:

Նույն դեպքի վերաբերյալ հիշյալ ավտոմեքենայի վարորդ Մենտոր Ա.-ն հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում բռնություն է կիրառել իր նկատմամբ:

Քաղաքացի Մենտոր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ