01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Զորակոչը մեկնարկեց

Այսօր` 2016թ. հունվարի ութին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն  ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքների շնորհիվ այսօր առավել բարձր հիմքերի վրա է դրված զորակոչային գործընթացի իրականացումը: Առավել օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության սկզբունքն ապահովում է արդարության սկզբունքների պահպանումը, նվազագույնի է հասցնում կոռուպցիոն դրսևորումները և հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել անօրինականությունները:

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

ՀՀ զինված ուժերում ծառայելը հայրենի եզերքի և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է և հայ ժողովուրդը անվերապահորեն սատարում է հանրապետական նշանակության այս միջոցառմանը: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ:

Անվտանգ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ