06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե հնարավոր է` նախագահական ընտրություններից հետո ձեւավորվի “ազգային համաձայնության” կառավարություն, իսկ ինքն էլ զբաղեցնի ԱԳ նախարարի պաշտոնը:

“ժառանգության” առաջնորդն ասել է, որ եթե Հայաստանում առաջին անգամ տեղի ունենան “դե յուրե” ընտրություններ, ընտրվի “դե յուրե” նախագահ, այդ պարագայում ինքը կողմ է “ազգային համաձայնությանը” եւ այդ դեպքում կխորհրդակցի ԱԺ քաղաքական մեծամասնության, կուսակցությունների, անկուսակցական գործիչների հետ եւ կձեւավորի “ազգային համաձայնության” կառավարություն: Ըստ Հովհաննիսյանի` ինքը կլինի 5 տարի հանրային ծառայող նախագահ, որից հետո կհրավիրի սահմանադիր ժողով:

Այն հարցին, եթե իսկապես ազատ եւ արդար ընտրություններ տեղի ունենան եւ հաղթի Սերժ Սարգսյանը, արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը կհամագործակցի նրա հետ, “Ժառանգության” առաջնորդը պատասխանել է. “Եթե ազատ, արդար ընտրություններ լինեն, մենք կունենանք նոր նախագահություն եւ ես կհամագործակցեմ բոլորի հետ` որպես հանրային ծառայող”:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Բյուրեղավանում է: Նույն ոճով, նույն ոգով շարունակում է քարոզարշավը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ