06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավտոմեքենաներ են արգելափակվել

Հունվարի 8-ին, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ խաչմերուկում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Daewoo» մակնիշի 34 ZZ 707 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Չ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Իսկ ժամը 09.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդաբլուր գյուղի խաչմերուկում արգելափակվել են 4 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (1 ուղևորով):

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ