06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արարատի մարզում «Opel Astra»–ն հարվածել է Երևան–Վեդի ավտոբուսին, կան տուժածներ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին՝ ժամը 08.43-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշենի ավտոճանապարհի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում բախվել են «Opel Astra» մակնիշի 34 DA 202 (վարորդ` 1988 թ. ծնված Ա. Փ.) ավտոմեքենան և «Faw» մակնիշի 3391L պ/հ Երևան-Վեդի ավտոճանապարհը սպասարկող N460 ավտոբուսը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Կ. Փ.-ը և 1958 թ. ծնված Ս. Փ.-ը տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ