16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ էր տարվա կարգազանց պատգամավորը

2015-ին ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը քննել է պատգամավորի պահվածքի վերաբերյալ ընդամենը մեկ դեպք, որը վերաբերում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի:

Հիշեցնենք, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, որոնք բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին:

Հանձնաժողովը որոշել էր, որ խախտվել է ԱԺ կանոնակարգի մասին օրենքի 6,1 «է» կետը, այն է՝ պատգամավորին ոչ վայել պահվածքի դրսևորում»: Նկատենք, սակայն, որ այս որոշմամբ հանձնաժողովը իրավունք ունի միայն արձանագրել, քանի որ իրավաբանական այլ լիազորություններով օժտված չէ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ