16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լեռնահովիտ-Գեղհովիտ, Մադինա-Լեռնահովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: 

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Մարտունի-Սևան ավտոճանապարհները:

Գորիս-Սիսիան, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Տիգրանաշենի ոլորաններին առկա է մերկասառույց: 

Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Շիրակի մարզի Ամասիա քաղաքներում ձյուն է տեղում: Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բուք է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ