01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պահանջ դիտորդներին. բողոքի ակցիա ԵԱՀԿ գրասենյակի դիմաց /ֆոտո, վիդեո/

“Սա մեր երկիրն է”, “Մի սատարեք կեղծարարներին”, “Հեռացեք”: Այս կոչերով մի խումբ երիտասարդներ այսօր` հունվարի 31-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց, որտեղ այժմ գտնվում են միջազգային դիտորդները:

Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, հավաքվել է մոտ 20 երիտասարդ: Նրանք ցանկանում են միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վրա:

Անի Կարախանյանը Henaran.amի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ ակցիաները շարունակական են լինելու:  Ակցիայի մեկ այլ մասնակցից` Կարեն Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչի են փորձում հասնել սակավաթիվ բողոքի ցույցով: Ասաց` այսկերպ կհասկանան` ինչպիսին է դիտորդների վերաբերմունքը ընտրությունների հանդեպ:

Մասնակիցները դիտորդներին կոչ են անում`ուշադրություն դարձնել հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի վրա: Նրանց խոսքով` զարմանալի է, որ այսքան ժամանակ դիտորդներից ոչ մեկը չի այցելել նրան:

Նկատենք, այս երիտասարդները օրերս բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԸՀ-ի դիմաց:

16:48 Նշենք, որ դիտորդները դուրս եկան ԵԱՀԿ գրասենյակից, սակայն չցանկացան լսել մասնակիցներին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ