29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Անցած տարվա ընթացքում հայկական ԶԼՄ-ները նաև ատելություն են սերմանել»

Ինչպիսի՞ն էր տարին լրագրողների համար: Ի՞նչ տեղաշարժեր ու հետընթացներ եղան լրատվական դաշտում: Ի՞նչ ունեցանք առհասարակ: Վերոնշյալ հարցերի պատասխանը փորձել ենք գտնել Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագիր, ԵՊՀ դոցենտ Դավիթ Ալավերդյանի հետ միասին:

«Գուցե հոռետես թվամ, բայց տարին կրկին անհաջող էր: Իմ պատկերացմամբ` հայկական մամուլը ազատ անկման մեջ է, եւ թե երբ կհասնի հատակին, դեռեւս անհայտ է: Այ, երբ հասնենք հատակին, փորձենք ոտքի կանգնել, գուցե նաեւ փոքր քայլերով ձգտենք դուրս գալ անդունդից: Իսկ առայժմ…

Ասեմ, որ առանձին հրապարակումներ, լրատվամիջոցներ եղանակ չեն փոխում: Ընդհանուր պատկերը՝ գորշություն, դիլետանտիզմ, մասնագիտական էթիկայի բացակայություն, գրագողություն, կեղծիք եւ ապատեղակտվություն, թաքնված գովազդ, քարոզչություն, ատելության սերմանում եւ այլն, եւ այլն: Ո՞ր մեկն ասեմ…

Առաջընթա՞ց… Գուցե հեռուստաալիքների թվայնացումը կարելի է այդպիսին համարել: Նաեւ առանձին դեպքեր: Օրինակ՝ «Հետք»-ի լրագրող Զարուհի Մեջլումյանի անհավասար պայքարը դատական համակարգի հետ: Կամ Բաղրամյան պողոտայում մի շարք ԶԼՄ-ների օպերատիվ աշխատանքը: Այլ փայլատակումներ դժվարանում եմ հիշել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ