29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշխարհը՝ Հայոց Ցեղասպանության մասին. ամփոփում

Անցնող տարին հայ ժողովրդի համար նշանավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկով: Աշխարհի ամենատարբեր երկներում ոգեկոչեցին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած խոշորագույն ոճրագործության անմեղ զոհերի հշատակն ու հիշատակի ամենատարբեր միջոցառումներ կազմակերպվեցին: Երկրներ եղան, որտեղ խաչքարեր ու հիշատակի կոթողներ կանգնեցվեցին: Հայաստաում Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կազմակերպվեց ու նշվեց ըստ հավուր պատշաճի: Այս հրապարակման միջոցով փորձել ենք ամփոփել, թե, ընդհանուր առմամբ, կարևոր ինչ միջոցառումներ տեղի ունեցան 100-ամյակի միջոցառւոմների շրջանակում:

Կարևորագույն միջոցառումներից էր Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին անցկացված պատարագը և դրան միջազգային ԶԼՄ-ների աննախադեպ արձագանքը: Միջազգային լրատվամիջոցներն արձագանքեցին նաև  Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկիհայտարարությանը, ինչպես նաև SOAD ռոք խմբի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Արթնացրե՛ք հոգիները» խորագրով միջազգային համերգաշարին և Երևանում կայացած եզրափակիչ համերգին, 24/04 նվագախմբի համերգին, ՄԻԴԵՄ երաժշտական փառատոնին և այլ նշանակալի իրադարձությունների:

Կարևոր էր նաև «100 կյանք» («100 Lives») նախաձեռնությունը, որի հիմնադիրն է Ռուբեն Վարդանյանը, որը պատում էր ցեղասպանությունից փրկված հարյուր մարդկանց կյանքի ու կենսագրության մասին:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում, բուն միջոցառումներից զատ, կազմակերպվեցին և տեղի ունեցան նաև այլ կարևոր ձեռնարկներ: Նշանակալի էր հատկապես Կոմիտասի թանգարանի բացումը:

Հայոց Ցեղասպանության մասին խոսվել է նաև Վենետիկի 56-րդ բիենալեումՀենց այստեղ էլ Հայաստանը ներկայացնող «Հայություն» (Armenity) խորագրով ցուցադրություն և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարը շահում են գլխավոր մրցանակը:

Շարունակելի…

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ