06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջերմություն է. Արթուր Աբրահամը անկեղծացավ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ  WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն  օրերս տոնած հերթական հաղթանակից հետո բարի ավանդույթի համաձայն կրկին եկել է Հայաստան:

Henaran.am-ը արդեն տեղեկացրել էր, որ անցած տարում Արթուր Աբրահամը վերջապես գտել է իր երկրորդ կեսին և ամուսնացել:

Այս տարի աշխարհի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ամանորը դիմավորեց սիրելի  կնոջ` Մերիի  և ընտանիքի անդամների հետ միասին Հայաստանում:

«Երկար տարիներ ընտանիքիցս հեռու եմ դիմավորել, այս տարի շատ ուրախ եմ, որ այսպես դասավորվեց և ընտանիքիս, կնոջս կողքին եմ»,- Henaran.am-ի  հետ զրույցում նշեց Արթուր Աբրահամը:

Աբրահամի համար Ամանորը ամենասիրված տոներից է . «Նոր տարին ջերմության տոն է, նորության տոն է, ամեն ինչ նոր է սկսվելու, լինելու, մի տեսակ առանձնահատուկ խորհուրդ կա»,-նշեց հայազգի չեմպիոնը:

«Սա այն բացառիկ տոներից է, որ առանց ջերմության չի անցնում: Միայն տներով գնալ-գալը, օրը 24 ժամ միմյանց շնորհավորելը, գրկելը, ուտել-խմելը, ուրախանալը, այս ամենը ջերմություն է: Անչափ կարևոր է, որ այս տարի նաև իմ նորաստեղծ ընտանիքը ունեմ: Այս Ամանորը չեմ մոռանա»,-եզրափակեց Արթուր Աբրահամը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ