26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իսրայելը հարվածել է Սիրիայի՞ն

Մոսկվան ստուգում է իսրայելական ռազամօդային ուժերի կողմից Սիրիայի վրա իրականացված ավիահարվածի մասին տեղեկությունը: Եթե դա հաստատվի, ապա այն կլինի ՄԱԿ-ի կանոնակարգի կոպիտ խախտում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը: Այս մասին հաղորդում է “РИА Новости”-ն:

Նախարարության տարածած հայտարարության մեջ կոչ է արվում դադարեցնել ամեն տեսակի բռնություն Սիրիայում, թույլ չտալ որեւէ միջամտություն դրսից եւ սկսել համասիրիական երկխոսություն` հիմնված 2012-ի հունիսի 30-ին սահմանված Ժնեւյան համաձայնության հիմքի վրա: 

Սիրիական բանակի հրամանատարությունը տեղեկություն է տարածել, թե իսրայելական ավիացիան ավիահարված է  հասցրել Դամասկոսի նահանգում գտնվող ռազմական հետազոտական կենտրոնին: Նրանց տվալներով` իսրայելական ավիացիան ներխուժել է Սիրիայի օդային տարածք: Նրանք նշել են, որ նույն կենտրոնը նախկինում հարձակման է ենթարկվել նաեւ ապստամբների կողմից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ