24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աղջիկներն էլ պիտի ծառայեն. Հայրիկյանը նրանց արտոնություններ կտա

 ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր նախընտրական ծրագրում առաջարկում է աղջիկներին ևս բանակ զորակոչել:  Սակայն սա լինելու է կամավոր հիմունքներով:

Լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանը նշեց, որ իր առաջարկի համաձայն՝ աղջիկները պետք է ծառայեն տասը ամիս: Առաջին ամիսների ընթացքում նրանք պետք է սովորեն առաջին բուժօգնություն, մեքենա վարել:

Ծառայության գնալու են տնից և երեկոյան կրկին տուն են վերադառնալու:  Զինծառայության համար աշխատավարձ չեն ստանալու, սակայն նրանց առավելություն է տրվելու: Վճարովի համակարգով բուհ ընդունվելու դեպքում պետությունը պետք է հոգա նրանց ծախսերը: Պետական կառույցներում աշխատելու դեպքում էլ նրանք առավելություն են ունենալու չծառայածների նկատմամբ:

Նախագահի թեկնածուն նկատեց, որ այս ծրագիրն ինքը դեռևս երեք տարի առաջ ներկայացրել է նախագահին, ՊՆ-ին, սակայն ընթացք չի տրվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ