20 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքի գլխավոր փողոցները մաքրված են

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր և օրվա ընթացքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվել են ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Գլխավոր  փողոցները  մաքրված են ձնածածկույթից:  Զուգահեռաբար մաքրվում և աղի ու ավազի  խառնուրդով մշակվում են երկրորդական փողոցները, մայթերը և վերգետնյա և ստորգետնյա անցումների աստիճանավանդակները:

Վարչական շրջանների համապատասխան ձեռնարկությունների և համատիրությունների ուժերով ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են կատարվում նաև բակային և միջբակային տարածքներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ