«Եթե Ձմեռ պապ լիենի, առաջինը կայցելեի …»
Henaran.am-ի զրուցակիցն է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուիզա Ղամբարյանը:
Ի՞նչ եք մաղթում Նոր Տարվա կապակցությամբ:
-Առաջին հերթին մեր ազգին մաղթում եմ բարեկցություն, սոցիալական իմաստով` կայունություն Ես մեծ փափագ ունեմ, որ արտագաղթը 2016 թ-ին գոնե կդադարի: Խոսելով նաև ընդհանուր ժողովրդի մասին՝ չեմ կարող առանձին չշնորհավորել սահմանին կանգնած զինվորին. նրանց մաղթում եմ խաղաղ ու անփորձանք խաղաղ ծառայություն: Շատ եմ ուզում, որ հայ բալիկները մեծանան անհոգ առողջ: Իսկ մեզ՝ համերաշխություն սեր և բարություն:
Լուիզա Ղազարյանն ի՞նչ ավանդական ուտեստ է դնում իր ամանորյա սեղանին:
Լուիզա Ղամբարյաընը Հայաստանում չի լինում: Ամանորը սովորաբար դրսում ենք դիմավորում: Իսկ երբ տանն եք նշում, ապա ինչպես և ցանկաած հայ տանտոիրուհի, այնպես էլ ես ավանդական, գեղեիկ, առատ, բայցև դյուրամարս ուտեստներ եմ պատրաստում: Մայրիկս եկած ուտեստներ եմ պատրաստում՝ դրանցից են նրբաբլիթները, իշլի քյուվթան, տոլման և այդպես շարունակ:
Ո՞րն է տարվա Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Որպես հհ քաղաքացի՝ այս տարի ինձ համար կարևոր էր Ցեղասպանության 100-ամյակը պաշտոնապես և ըստ հավուր պատշաճի նշելը: Եվ որպես սովորական կին, մայր՝ տարին առանձնապես կարևոր էր նրանով, որ մենք ունեցանք խաղաղ, անհոգ ու բարեկեցիկ կյանք: Սա ինձ համար շատ կարևոր է:
Ի՞նչ եք ակնկալել Ձմեռ պապիկից:
-Ձմեռ պապիկից ես ակնկանլում եմ միայն ու միայն առողջություն և բարություն. այն շատ է պակասում մեր հասարակությանը:
Իսկ եթե Լուիզա Ղամբարյանը լիներ Ձմեռ պապ, ո՞ւմ կայցելեր առաջինը:
-Դե, բնականաբար, Գաբրիելա Պողոսյանին, որովհետև նրան սույբեկտիվ և օբյեկտիվ մի շարք պաշտճառներով ամենշատն եմ սիրում: