Ի՞նչ եղան դոշ ծեծողները, փողերը վերցրին իշխանունթյունից, քաշվեցին ղրա՞ղ
“Ի՞նչ եղան այն քաղաքական գործիչները, որոնք դոշ էին ծեծում: Ի՞նչ եղան, փողերը վերցրին, քաշվեցին ղրա՞ղ’’,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանը բանախոսներին նման հարց ուղղեց ներկաներից մեկը:
“Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչ, ՀԱԿ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանն արձագանքելով` նշեց, որ իրենք թեկնածու չունեն, բայց ակտիվորեն մասնակցում են ընտրական գործընթացներին, աջակցում ընդդմադիր թեկնածուներին:
‘’Մեր համոզմամբ, այսօր երեք ընդդիմություն կա` Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանը , նրանցից որին էլ հասարակությունը ձայն տա օգտակար կլինի’’,-նշեց նա եւ հավելեց.
’’Փող վերցրին, բան արեցին … իմ գործը չի նման գնմահատական տալ: Շատ ցավում եմ, որ, այո, քաղաքական խոշոր միավորումները ընտրել են չմասնակցության տարբերակը, որը նոր մոտեցում է` ոչ բոյկոտ է, ոչ մասնակցություն’’:
Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ այդ քաղաքական ուժերի որոշ սեգմենտներ ակտիվորեն աջակցում են թեկնածուներին, օրինակ` ՀԱԿ-ի մի սեգմենտը` Հրանտ Բագրատյանին, ԲՀԿ-ինը` Սերժ Սարգսյանին:
‘’Բայղուշությունը քաղաքական կատեգորիա չէ: Սա բայղուշություն է` նստել տանը եւ հայտարարել` վերջ մեռանք : Չես ուզում եւս հինգ տարի կեղեքեն, գնա գլուխդ պատով տուր` մինչեւ պատը ծակվի: Ոչ մի ժողովուրդ ազատության համար տանը նստած չի պայքարել ազատության համար մեռել էլ են, բանտ էլ են նստել’’-հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:
Նույն հարցին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը պատասխանեց.’’Ցավոք, իմ կուսակցությունը չունի իր թեկնածուն, ես ունեմ իմ թեկնածուն’’: