08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընտրութուններից մեկ շաբաթ առաջ կարելի է միավորվել. Հովհաննես Իգիթյան

ՀՀՇ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը “Սիվիլիթաս” հիմնադրամում հրավիրված քննարկմանը կարծիք հայտնեց, որ  հայաստանյան քաղաքական ուժերը նախագահական ընտրություններում կարող էին ուղղակի միավորվել:

‘’Առաջադրված թեկնածուներից բոլորը չէ, որ անհայտ թեկնածուներ են’’,-նկատեց նա:

Այն հանգամանքը, որ դա տեղի չունեցավ, ըստ նրա, նշանակում է, որ քաղաքական ուժերը ճգնաժամի մեջ են: ‘’Սա իմ կարծիքն է, իմ կուսակիցները երեւի թե համաձայն չեն եւ համարում են, որ այս իրավիճակն էլ պայքարի ձեւ է, բայց ես համաձայն չեմ դրա հետ’’,-նշեց ՀՀՇ-ական գործիչը:

Ստեղծված իրավիճակն , ըստ նրա , նշանակում է, որ “մենք հաշտվում ենք”: Հովհաննես Իգիթյանը համոզմունք հայտնեց, որ նույնիսկ այս իրավիճակում էլ ուշ չէ եւ անգամ ընտրութուններից մեկ շաբաթ առաջ կարելի է միավորվել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ