01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ձյան մաքրման աշխատանքները կշարունակվեն ամբողջ գիշեր

Մայրաքաղաքում շարունակվում են նախորդ օրվա երեկոյից մեկնարկած ձյան մաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Չդադարող տեղումներին զուգահեռ համապատասխան մեքենամեխանիզմներով շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման և աղային խառնուրդով մշակման աշխատանքները: Ձյան շերտից պարբերաբար մաքրվում են նաև մայթերն ու դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհները:

Իրականացվող աշխատանքները շարունակում են կանոնակարգվել և վերահսկվել վարչական շրջանների ղեկավարների ու Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: Վերոնշյալ բոլոր աշխատանքները կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ