16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Մայրաքաղաքի բոլոր գլխավոր և երկրորդական փողոցները երթևեկելի են

Չդադարող ձյան տեղումներին զուգահեռ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Գլխավոր և երկրորդական փողոցները համապատասխան մեքենամեխանիզմներով մաքրելուց զատ, բոլոր վարչական շրջաններում իրականացվում են նաև փողոցների, մայթերի, կանգառասրահների, բակերի և միջբակային տարածքների ու աստիճանահարթակների աղի և ավազի խառնուրդով մշակման, նաև ձնամաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ձնամաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ են կատարվում նաև վերգետնյա և ստորգետնյա անցումներում: Տեղերում գործընթացը շարունակում է վերահսկվել վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները կանոնակարգվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: Այս պահին մայրաքաղաքի բոլոր գլխավոր և երկրորդական փողոցները երթևեկելի են: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ