23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հրավառության հետևանքով նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվում

Ամանորին ընդառաջ խորհուրդ եմ տալիս անպայման պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, քանի որ հատկապես այս լարված օրերին մեծանում է հրդեհների վտանգը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ՏԿԱԻՆ պետական և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Պրն Հայրապետյանն ընդգծեց, որ երբեմն անմեղ թվացող և մարկանց խիդ պարգևող հրավառություններից հաճախ հրդեհներ են  առաջանում, որնց պատճառով, երբեմն նաև, մարդկային կորուստներ են լինում:

«Տարբեր տեսակի ճայթուկներ են վաճառվում, որոնք կասկածելի ծագում ունեն: Իմ խորհուրդը նաև այն է, որ լիցենզավորված ճայթուկներ ձեռք բերեն»,-նշեց Սերգեյ Հայրապետյանը:

ՏԿԱԻՆ աշխատակիցը նշեց նաև, որ այդ ճայթուկների վրա պետք է հստակ նշված լինի վերջիններիս օգտագործման եղանակը, հակառակ դեպքում դրանց կիրառումն արգելվում է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ