27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանք “գուրգուրված” են Սերժ Սարգսյանի կողմից. թեկնածուն մեղադրում է

Նախագահի 3 թեկնածուների տարածած հայտարարությունը խիստ կարեւոր քայլ է, բայց նաեւ մտահոգիչ: Այսպես բնութագրեց նախագահի թեկնածու, ԼՂՆ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը` երեկ նախագահի 3 թեկնածուների տարածած հայտարարությունը:

Արման Մելիքյանի կարծիքով` այդ եռանախագահության թեկնածուները “գուրգուրված են նախագահ Սերժ Սարգսյանի կողմից” եւ առավել մրցունակ են վերջինիս համար: Նրանք ստորագրում են մի թղթի տակ` չփորձելով ներգրավվել ընտրապայաքարից դուրս եկած այլ թեկնածուներին, ինչը հարցականներ է առաջացնում մոտիվացիաների շուրջ:

Ըստ նախագահի թեկնածուի` այս հայտարարությունը խոսում  է այն մասին, որ իշխանությունը չի թողնի, որպեսզի նրանք հանդես գան միասնական թեկնածուով: “Արդյո՞ք դուք կմիանաք նրանց այդ հայտարարությանը” հարցին Արման Մելիքյանը պատասխանեց.

“Իհարկե ես միշտ բաց եմ, բայց դա էթիկայի խնդիր է, քանի որ իմ կողմից նույնպես կա նախաձեռնություն` սատարել կամ չսատարելու, բայց մարդիկ չուզեցին այդ խնդիրը քննարկել ուրիշներրի հետ”:

Հիշեցնենք, ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրտյանը, Պարույր Հայրիկյանը միասնական հայտարարությամբ են հանդես եկել` պահանջելով հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ