26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զավեշտալի մթնոլորտ է երկրում` ծաղրել ամեն ինչ. Վիգեն Ստեփանյան /վիդեո/

՛՛Բոլորս հուզված սպասում էինք, թե ինչպես կընդունվի, ինչպես կգնահատվի ֆիլմը, և երբ հոտնկայս ծափահարեցին, ուրեմն ինչ-որ բան արվել է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տպավորություններով կիսվեց ՛՛Գարեգին Նժդեհ՛՛ ֆիլմում Դեւեջյանին մարմնավորած  Վիգեն Ստեփանյանը:

Նույն հուզումն ու ուրախությունն են ապրել Նժդեհի դերակատարները` երիտասարդ եւ հասուն տարիքում` Շանթ Հովհաննիսյանն ու Արտաշես Ալեքսանյանը: Վերջինս նշեց, որ երկրի նախագահից սկսած բոլորն իրենց շնորհավորել են, իսկ նախագահը կատարված աշխատանքը գերազանց է գնահատել:

՛՛Ստացվել է այնպիսին, ինչպիսին մենք նպատակադրել էինք: Հեռուստատեսային տարբերակի դեպքում ավելի կնկատվի այն, ինչ ուզում էինք ասել՛՛,-հավելեց Ալեքսանյանը, ով այս անգամ էլ չշրջանցեց հատկապես իրեն ուղղված քննադատությունները.

՛՛Ես հումորով եմ վերաբերում այդ ամեն ինչին, բայց ասում եմ՝ չի կարելի ուրիշի ջրաղացին ջուր լցնել՛՛:

Վիգեն Ստեփանյանը խորհուրդ տվեց քննադատելուց առաջ նախ ֆիլմը դիտել. ՛՛Դա այն զավեշտալի մթնոլորտն է, որ տիրում է երկրում` ամեն ինչ ծաղրել: Մենք այնդքան էլ շատ չունենք լավ դերասաններ: Արտաշես Ալեքսանյանի աշխատանքը նաև սերիալներում է, մեր գործը սա է: Ծաղրի է արժանի այն, որ փողոցում չեն ճանաչում Վիլյամ Սարոյանի նկարը՛՛,-նշեց Ստեփանյանը:

Դերասանների խոսքով՝ նման ֆիլմերն ուղղակի անհրաժեշտ են հատկապես երիտասարդ սերնդին:  Դերասանն ընդգծեց, որ իրենք նման ֆիլմերի կարոտ ունեն, սակայն շատ բան իրենց ձեռքում չի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ