17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թեկնածուները Սերժ Սարգսյանին են ուղարկում

Նախագահի թեկնածուներ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի երեկ տարածած հաղորդագրությունն ուղղված է նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրիկյանը:

Նա նշեց, որ փաստաթղթի միջոցով իրենք առաջարկում են ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկն ընտրատեղամասերում կախել հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը: Հայրիկյանի խոսքով՝ այս փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի ճակատագրում էական դերակատարություն ունեցող երեք անձինք:

Հայտարարություն կազմելու առաջարկը Րաֆֆի Հովհաննիսյանինն է եղել, իշխանական լծակները չարաշահելու հատվածը ներկայացրել է Հայրիկյանը:

Վերջինս նաև պատասխանեց իրեն վիրավորողներին, նշելով, թե շատերն իրեն մեղադրում են, որ բարձրագույն կրթություն չունի: ՛՛Ես չորս անգամ սովորել եմ բուհում, ինձ կալանել են ու բանտ տարել, ինչի այդ մասին չեք ասում, ես ի վերջո ավարտել եմ ԵՊՀ-ի իրավաբանականը՛՛,-նշեց նա: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ