08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը պարզում է Հայաստանի քաղաքացիների կյանք խլած ավտովթարի մանրամասները

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղական իշխանությունների հետ՝ ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կյանք խլած ավտովթարի մանրամասները պարզելու համար: Այդ մասին գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նորություններ ի հայտ գալու դեպքում կտեղեկացնենք»,-նշել է Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Դոնի Ռոստովի մերձակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մահացել են ՀՀ քաղաքացիներ 1970թ. ծնված Ստեփան Կոստանյանը և 1985թ. ծնված Էդգար Ալբերտի Պետրոսյանը զոհվել են: ՀՀ քաղաքացի Մարկոս Վանյայի Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ