26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է սպասվում նախագահական ընտրություններին “թայմ աուտ” վերցրած ուժերին

Քաղաքագետ Երվանդ  Բոզոյանը համոզված է, որ նախագահական ընտրությունների շեմին Հայաստանում քաղաքական զարգացումներն ընթացան այնպես, ինչպես կանխատեսվում էր: Այս մասին քաղաքագետն այսօր ասել է Henaran.am-ի հետ զրույցում:

Ըստ նրա, Հայաստանի տիպի երկրներում ընտրությունների ժամանակ իշխանությունը հնարավոր է փոխել միայն այն դեպքում, եթե պետական մեքենային համարժեք կենտրոն ստեղծվի ընտրությունների ժամանակ, ինչը սակայն չհաջողվեց իրականացնել:

Խոսքը քաղաքական ուժերի միջեւ լայն կոնսոլիդացիայի մասին է: Բոզոյանի համոզմամբ, առանձին վերցրած որեւէ  քաղաքական ուժ գործող իշխանության հետ մրցել չի կարող , ոչ թե վարկանիշի բարձր կամ ցածր լինելու, այլ համապատասխան ռեսուրսների բացակայության  պատճառով:

‘’Քանի որ չկայացավ այդ  կոնսոլիդացիան, յուրաքանչյուր քաղաքական  ուժ իր համար ճիշտ գտավ չմասնակցել ընտրություններին, որովհետեւ մասնակցելը նշանակում է մասնակցել օլիմպիական սկզբունքով’’,-նկատեց Երվանդ Բոզոյանը:

Մեր հարցին, թե արդյոք ընտրություններին չմասնակցող ուժերի` հիմնական քաղաքական  գործընթացի լուսանցքում հայտնվելու փաստը չի ազդի տվյալ ուժերի վարկանիշի վրա, նաեւ ընտրություններից հետո չի նպաստի քաղաքական դաշտում նրանց ազդեցության կորստին, Երվանդ Բոզոյանը պատասխանեց.’’ Քաղաքական դաշտը, իհարկե, հավերժ չէ, քաղաքական դաշտը միշտ էլ փոփոխման ենթակա է: Թե ինչ կլինի ընտրություններից հետո, կյանքը ցույց կտա’’

Բոզոյանի կարծիքով` քաղաքական դաշտում փոփոխություններ կառաջանան, եթե Հայաստանում առաջանա նոր քաղաքական ուժ, որն իր վարկանիշով ավելի  բարձր կլինի, քան ընտրություններին չմասնակցած ուժերը: Վերջիններիս վարկանիշն անկում կապրի նաեւ այն դեպքում, եթե իշխանություններին հաջողվի դրական փոփոխություններ  կատարել հասարակության կյանքում, բայց ըստ նրա, քանի որ նման բան առայժմ չկա, վարկանիշի կորստի մասին էլ խոսք լինել չի կարող:

Ըստ քաղաքագետի` կոնսոլիդացիայի բացակայության պարագայում վերը նշված ուժերը պարզապես չեն խաբում իրենց ընտրազանգվածին` համոզված լինելով, որ միայնակ չեն հաղթելու:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրեցին եւ որեւէ թեկնածուի սատարելու մասին չհայտարարեցին խորհրդարանական հիմնական ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ