Վարչապետն ունկնդրել է երեխաներին
![](https://henaran.am/wp-content/uploads/2015/12/00203245-ab8e-40c2-98b5-be0491b8061b.jpg)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Մեր մեծերի հետքերով» խորագրով մշակութային միջոցառմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է միջոցառմանը ներկայացված Երևանի և մարզերի արվեստի դպրոցների լավագույն աշակերտների գեղանկարչական աշխատանքներին, ունկնդրել հանրապետական և միջազգային փառատոններում աչքի ընկած երաժշտական դպրոցների շնորհալի աշակերտների կատարումները: Միջոցառմանը ներկա են եղել հայ մշակույթի ու արվեստի նշանավոր գործիչներ: