24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

2016-ը բարդ է լինելու Հայաստանի համար. Առավոտ

Անցյալ շաբաթ Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարեւոր հնարավորություն ընձեռեց՝ նշել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ձոն Քըրբին ՝ հավելելով. «Նախագահներն իրենք ընդունեցին, որ տեղում իրավիճակը վատթարացել է, եւ մտահոգություն հայտնեցին ծանր զինատեսակների կիրառման հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։

Նրանց պահանջով Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել բռնության սպառնալիքը նվազեցնելուն ուղղված առաջարկների վրա»,- ասել է Պետդեպսսրտամենտի խոսնակը։ Քըրբին հավաստիացրել է, որ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը «վճռականորեն նվիրված է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդությանը»։

Պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է շեշտել, որ սատարում է շփման գծի երկայնքով բռնության սպառնալիքի նվազեցման առաջարկներին, Հայաստանը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին, մինչդեռ Ադրբեջանը համառորեն երկարաձգում է իր պատասխանը։

Համանախագահող երկրները ամենայն հավանականությամբ կշարունակեն պնդել
իրենց առաջարկը եւ ուշադրություն չեն դարձնի պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ կարգավորման վերաբերյալ տարբեր «հիշարժան» հայտարարություններին։

Ադրբեջանի իշխանությունները, որպես կանոն, երբ «նեղն են ընկնում», հիշում են «խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, բայց մերժում են այդ պահին միջնորդների արած կոնկրետ որեւէ առաջարկը ՝ սկսած դիպուկահարներին հեռացնելուց, մինչեւ սահմանային միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմների ստեղծման նախաձեռնությունը։

Նույնիսկ Ռուսաստանը ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի մակարդակով այս փուլում հայտարարեց, թե Մոսկվան Երեւանի եւ Բաքվի միջեւ «առարկայական երկխոսություն» է ակնկալում։ Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպեց Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներին։

Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների միջեւ ստորագրվեց 2016թ. համագործակցության պլան։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Աեյրան Օհանյանի հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում ռուսական ոազմաբազայի ուժեղացման ու հայկական բանակին տեխնիկական օգնության տրամադրման հարցեր։

Շոյգուն Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24»–ի վրա հարձակումը որակել է «գրեթե դավաճանություն». «Մեզ համար, իսկապես, այդ ակտը գրեթե դավաճանություն էր, ես դա այսպես կանվանեի։ Այդ պատճառով մենբ բացարձակապես նման գործողություններ չէինք սպասում մարդկանցից, ովբեր ողջ աշխարհին հայտարարում են ԴԱԻՇ-ի, Սիրիայի տարածքում գործող մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ հակաահաբեկչական օպերացիային իրենց մասնակցության մասին»։

Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Սեյրան Օհանյանը Մոսկվայում ստորագրեցին Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանա|ին համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ կարգադրել էր Հայաստանի հետ ստորագրել ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։ 2016 թվականը արտաքին քաղաքական բարդ տարի է լինելու Հայաստանի համար։ Տարածաշրջանում զարգացումները, գործընթացները շատ արագ են ընթանում՝ պահանջելով արագ ու հավասարակշռված որոշումներ, որոնք նախաձեոնողականությամբ եւ ինքնուրույնությամբ կնպաստեն նախևառաջ ՀՀ քաղաքացիների եւ Արցախի բնակչության շահերին։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ