27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանի ուղերձը

“Սիրելի հայրենակիցներ,

 

Յուրաքանչյուր տարի այս օրը առանձնակի ոգևորությամբ նշում ենք մեր ժողովրդի թերևս ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը:

 

Գաղտնիք չէ, որ այսօր տարածաշրջանի ամենամարտունակի համարումը պատվով կրող մեր բանակը ձևավորվեց հայ ժողովրդի համար կարևորագույն և պատասխանատու ժամանակաշրջանում: Աշխարհում քիչ բանակներ կան, որոնք պատերազմելուն զուգահեռ ձևավորվելով, դարձել են նաև հաղթող բանակ: Հայոց բանակը հենց այդ եզակիներից է և փառք ու պատիվ բոլոր այն նվիրյալներին, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին ու նաև շատ թանկ, կյանքի գնով վերանվաճեցին թե´ մեր պատմական հայրենիքի մի մասը, և թե´ Հայոց հաղթական բանակի համբավը:

 

Հայոց բանակի գոյությունը նաև մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է, որը նույն այդ անկախության, մեր պետականության կայունության և, ինչու չէ, նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորն է:

 

Շնորհավորելով հայ զինվորին՝ այս փառապանծ տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ ու անամպ երկինք: Թող, որ հայ զինվորն այլևս առիթ չունենա պատերազմական պայմաններում կիրառելու ռազմարվեստի իր փայլուն փորձառությունը: ՀՀ Զինված ուժերի մեր բոլոր ներկայացուցիչներին էլ մաղթում եմ քաջառողջություն, ուժ ու կորով՝ իրենց պատասխանատու և պատվաբեր ծառայությունը ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի պատվով կատարելու գործում:

 

Երևանի քաղաքապետ

Սիրելի հայրենակիցներ,

 

Յուրաքանչյուր տարի այս օրը առանձնակի ոգևորությամբ նշում ենք մեր ժողովրդի թերևս ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը:

 

Գաղտնիք չէ, որ այսօր տարածաշրջանի ամենամարտունակի համարումը պատվով կրող մեր բանակը ձևավորվեց հայ ժողովրդի համար կարևորագույն և պատասխանատու ժամանակաշրջանում: Աշխարհում քիչ բանակներ կան, որոնք պատերազմելուն զուգահեռ ձևավորվելով, դարձել են նաև հաղթող բանակ: Հայոց բանակը հենց այդ եզակիներից է և փառք ու պատիվ բոլոր այն նվիրյալներին, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին ու նաև շատ թանկ, կյանքի գնով վերանվաճեցին թե´ մեր պատմական հայրենիքի մի մասը, և թե´ Հայոց հաղթական բանակի համբավը:

 

Հայոց բանակի գոյությունը նաև մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է, որը նույն այդ անկախության, մեր պետականության կայունության և, ինչու չէ, նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորն է:

 

Շնորհավորելով հայ զինվորին՝ այս փառապանծ տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ ու անամպ երկինք: Թող, որ հայ զինվորն այլևս առիթ չունենա պատերազմական պայմաններում կիրառելու ռազմարվեստի իր փայլուն փորձառությունը: ՀՀ Զինված ուժերի մեր բոլոր ներկայացուցիչներին էլ մաղթում եմ քաջառողջություն, ուժ ու կորով՝ իրենց պատասխանատու և պատվաբեր ծառայությունը ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի պատվով կատարելու գործում”,-ասվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ