26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չմասնակցելը չի հաստատվում փաստերով` ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի մասին /վիդեո/

 ‘’Չգիտեմ ում կտան,  բայց երկու քաղաքական ուժերը ամբողջությամբ ընդգրկված են քաղաքական գործընթացի մեջ’’,- հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ընտրազանգվածների կողմնորոշման մասին հարցին:

”Ոչ մի չմասնակցել գոյություն չունի: Չմասնակցելը չի հաստատվում փաստերով”,-շեշտեց Բագրատյանը`հավելելով, որ երկու քաղաքական ուժերն էլ ակտիվորեն ներգրավված են գործընթացում:

Հիշեցնենք, որ այս երկու քաղաքական ուժերը հայտարարել էին, որ չեն մասնակցում ընտրություններին: Հրանտ Բագրատյանն ակնարկեց, որ նրանք թեեւ ոչ պաշտոնապես, բայց ընդգրկված են ընտրական գործընթացներում:

Խոսելով իրեն չսատարելու ՀԱԿ-ի որոշման մասին, Հրանտ Բագրատյանը նկատեց. ’’Սատարել ասելով`ինչ եք հասկանում, հայտարարությունների մակարդակով նորություներ կլինեն: Մակեյանը նույնպես, այո կուսակցությունում կան երկու-երեք հոգի, բայց կուսակցության անդամները կանգնած են մեր կողքին’’: Բագրատյանը շեշտեց, որ ’’ ՀԱԿ-ի ներքեւների’’ ավելի քան կեսն իր հետ է:

Բագրատյանը նշեց, իր հետ են նաեւ Սոս Գիմիշյանը, Ռուբեն Թորոսյանը, ‘’Ազատ Դեմոկրատներ’’-ի առանձին լիդերներ եւս իրեն են սատարում, որոնց հետ ակտիվորեն աշխատում են:

Henaran.am-ի  ճշտող հարցին` թե ՀԱԿ-ի այն հատվածը, որը պաշտպանում է ընտրություններին չմասնակցելու քաղխորհրդի որոշումը, օրինակ, ՀՀՇ-ն էլ է մասնակցում գործընթացներին, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.

’’ ՀՀՇ վարչության մի քանի անդամներ մեր շտաբում աշխատում են, գուցե ՀԱԿ-ի կեսից ավելի կամ մի փոքր պակաս, աշխատում են մեզ հետ, ինչ կանեն մյուսները աշխատում են մյուսների հետ, թե ոչ, ես դա չգիտեմ:

Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններում ընդդիմության  միավորման հնարավորությանը, Հրանտ Բագրատյանն ասաց, որ նախ պետք  ծրագիր տեսնել եւ դա քննարկել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ