05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անեծքի պես ասում եմ` թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի

ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը նախագահական ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին չի քննադատում, չնայած որ վերջիններս իր անունն անընդհատ տալիս են:

‘’ Մեր անունը անընդհատ տալիս են: Ես դա համարում եմ ոչ ճիշտ եւ խառնակչություն’’,-այսօր լրագրողներին ասաց Հրանտ Բագրատյանը:  Այս թեկնածուի  թիրախը միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, որին էլ Բագրատյանը համարում է իր հիմնական մրցակիցը:

Անդրադառնալով գործող նախագահի քարոզարշավին, նախկին վարչապետն ասաց.’’Սերժ Սարգսյանի քարոզարշավից գոհ չեմ, հետեւում եմ, նախ գոհ չեմ ծրագրից: Արտերկրում ընկերներ ունեմ, անեծքի պես ասում եմ`թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի’’:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ ընդունում է` ծրագիր կա, բայց դրա որակը, ըստ բանախոսի,  սարսափելի է: ’’Ոչ մեկը չի կարող ասել, որ եթե Սերժ Սարգսյանը հանկարծ ընտրվի պրեզիդենտ, կոնկրետ ինչ եք Դուք  գնալու նրանից պահանջելու: Չկա ինչ որ բան , որը նա խոստանում է: Կան էվոլյուցիոն կապակցված բաներ, դա մեր ծրագրին զուգահեռ երկրորդն է, որտեղ կապակցված թեզեր կան, բայց դա ոչ թե շատ քիչ է, այլ շաաատ քիչ է’’,-կարծիք հայտնեց Հրանտ Բագրատյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ գործող իշխանության ամենախոցելի կողմը ինչ-որ բան փոխելու պատկերացումի բացակայությունն է. ‘’Չի լինելու դատական համակարգ, չի լինելու տնտեսական համակարգ, օլիգարխիան միայն ուժեղանալու է’’:

Անդրադառնալով գործող իշխանության հետ համագործակցության հնարավորությանը, Հրանտ Բագրատյանը նախ նկատեց, որ որպես ԱԺ պատգամավոր` օրինագծերի քննարկումն ու ներկայացումն էլ համագործակցություն  կարելի է համարել: Ինչ վերաբերվում է ԱԺ շրջանակից դուրս համագործակցությանը, Բագրատյանն ասաց.’’ Նման թեմա այսօր չկա’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ