28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն է:

Դին ընկած էր գետնին, իսկ գրասենյակն ամբողջովին պատված է արյունով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ տեղում են նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազության մի քանի դատախազներ՝ դատախազ Արմեն Չիչոյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները տեղում աշխատում են՝ վարչության պետի տեղակալ Լյովա Սաֆարյանի և բաժնի պետի տեղակալ Տիգրան Զաքարյանի գլխավորությամբ, ովքեր վերցնում են արյան նմուշներ, մատնահետքեր և այլ գործողություններ են կատարում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը` shamshyan.com-ի:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ