05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սկսած նախագահից … ”Նժդեհը” հուզվել էր

 Դերասան Արտաշես Ալեքսանյանը երեկ “Գարեգին Նժդեհ” ֆիլմի ցուցադրությանը հետեւած դահլիճի արձագանքից բավականին հուզվել է: Բանն այն է, որ ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո դահլիճը “պայթեց” ծափահարություններից:

”Հուզվել էի, անհասկանալի զգացողություններ էին պատել ինձ”,-Henaran.am-ի հետ զրույցում տպավորություններով կիսվեց դերասանը: Հուզմունքն այդքան շատ էր նաև այն պատճառով, որ նախքան ֆիլմի ցուցադրությունը տարբեր քննարկումներ էին ծավալվել դերասանի` որպես սերիալներից հայտնի բացասական կերպար Նժդեհին մարմնավորելու շուրջ:

Համացանցում նույնիսկ Նժդեհի կերպարն աղավաղող տեսանյութեր էին հայտնվել: ”Այդքան խոսակցություններից հետո, որ դահլիճը ոտքի է կանգնում ու ծափահարում է, մտքովդ լրիվ ուրիշ բաներ են անցնում”,-նշեց Ալեքսանյանը և հավելեց.

 ”Որ մարդիկ ոտքի են կանգնում, նշանակում է, ինչ-որ բանի հասել ենք, նամանավանդ երբ որ տարբեր մարդիկ` սկսած նախագահից, ասում են գերազանց աշխատանք է, շնորհավորում ենք, ապրեք, բա չես հուզվի` կհուզվես”:

Արտաշես Ալեքսանյանը կարծում է, որ նման ֆիլմերը հարկավոր են մեր ազգին, հատկապես երիտասարդ սերնդին: ”Մեր ազգին շատ է հարկավոր հերոսի մասին ֆիլմեր, եկող սերունդի համար շատ ճիշտ է, նրանց ոգին արթնացնելու համար, կա ոգի նրանց մեջ, բայց պետք է միշտ արթուն պահել, նման ֆիլմերով կարելի է  արթուն պահել ու դաստիարակել”,-ընդգծեց Գարեգին Նժդեհի դերակատարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ