Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը
Րոպեներ առաջ ցմահ դատապարտյալները որոշել են դադարեցնել հացադուլը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանի մայրը:
Ալա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյյալներին երեկ այցելել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը հորդորել է դադարեցնել հացադուլը, նշելով, որ փետրվարի ցմահ դատապարտյալների հարցը կբարձրացվի ԱԺ-ում:
«Իմ տեղեկությամբ, այսօր էլ նրանց այցելել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը և տեղեկացրել է, որ իրենց հարցով անպայման զբաղվելու են:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 ցմահ դատապարտյալներ կրկին անժամկետ հացադուլ էին հայտարարել: Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների թիվը դեկտեմբերի 18-ի դրությամբ կազմել էր 35 հոգի: Նշենք, որ դեռ հոկտեմբերից ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց գործերը: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն իրենց գործերը վերանայելու պահանջով ավելի վաղ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: