12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հաջողված փորձ

Միացյալ Թագավորության համալսարանների եւ գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի եւ կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 28-30-ը կմեկնի Լոնդոն` մասնակցելու Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Համաժողովի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա “Շախմատը դպրոցում. հաջողության հայկական պատմություն” զեկույցով` ներկայացնելով Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման ծրագրի ներդրման փորձը: 

Համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման եւ օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ քննարկումներ եւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

ՀՀ պատվիրակության կազմում է նաեւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ