05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արամ Հարությունյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչ է անում

Ազգային Համաձայնություն կուսակցության նախագահ Արամ  Հարությունյանն այսօր ‘’Հենարան ‘’ մամուլի ակումբում հայտարարեց, թե տեր է իր ասածներին:

Ըստ նրա, ՀՀ-ում աննախադեպ իրավիճակ է` իշխանությունները ճնշումների առումով չափն անցել են եւ Հայաստանի քաղաքական ուժերի ու ընդդիմության հետագա քայլերը կախված են նախագահի յոթ թեկնածուներից, որոնց թիվը փետրվարի 8-ին կլինի վեց, որովհետեւ ինքը հանելու է թեկնածությունը, իսկ ընտրագրավի` 8 միլիոնի կորուստն իրեն չի հետաքրքրում:

Արամ Հարությունյանը շարունակում է պնդել նույն քայլն անելու իր կոչը: Նրա խոսքով, սրանից հետո ընդդիմության համար նոր մարտավարություն է առաջանում:

Ընդդիմադիր ուժերը, ըստ նրա, հստակ չեն ձեւակերպել, թե փետրվարի 18-ից հետո ինչ ենք անելու, իսկ եթե մինիմում ծրագիրը` Սերժ Սարգսյանին մենակ ենք թողնելու, իրականացվում է, դրան կհաջորդի գործող խորհրդարանի արձակումը:

Արամ Հարությունյանը խորհրդարանական ուժերին կոչ է անում 3 ամիս շարունակ բոյկոտել ԱԺ նիստերը, ինչին, ըստ նրա, հարկադրված կմիանա նաեւ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի հրամանով, խորհրդարանը կարձակվի,  եւ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 Իսկ հարցին, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը նման քայլի գնա, ըստ Արամ Հարությունյանի, բանախոսը պատասխանեց, թե ապահով ծերության համար:

Արամ Հարությունյանի խոսքով խորհրդարանական ընդդիմությունն այսօր անգամ իր օրակարգով արտահերթ նիստ չի կարողանում հրավիրել եւ ոչինչ չունի, բացի ծառայողական մեքենայից եւ քարտուղարուհուց:

Հակառակ դեպքում, ըստ նրա, փետրվարի 19-ին ընտրություններին մասնակցած ուժերը պետք է բացատրեն, թե ինչու պարտվեցին: Նրա խոսքով մնացած թեկնածուները իշխանություններից ‘’նկարչություն’’ են ակնկալում, որ հինգ տոկոսը հատեն եւ 8 մլն ընտրագրավը հետ վերցնեն, սակայն ըստ նրա, եթե թվաբանություն անենք,կտեսնենք, որ դա չի ստացվում: 

Henaran.am-ը Արամ Հարությունյանից հետաքրքրվել է, թե ինչպես է հասնելու արտահերթ ընտրություններին, այն դեպքում, որ դա չհաջողվեց ՀԱԿ-ին, որը հինգ տարի շարունակ պնդում էր այդ գաղափարը: Արամ Հարությունյանի պատասխանը` կից տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ