23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հովհաննեսը կարել է բերանը ու նստել Ազատության հրապարակում

Հովհաննես Կարապետյանը երեկվանից կարել է բերանը և հացադուլ հայտարարել Ազատության հրապարակում:

28 ամյա երիտասարդը ծայրահեղ քայլին դիմելու համար իր հստակ պատճառաբանությունը ունի. «Այս ծայրահեղ քայլին եմ գնացել քանի որ հասկացել եմ, որ Սահմանադրական փոփոխությունները մեր երկիրը ընդհանրապես կործանեցին և մեզ հարկավոր է անհապաղ իշխանափոխություն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Կարապետյանը:

Ավելի ուշ Կարապետյանը քանդել է բերանի կարերը.«Բերանիս կարերը քանդել եմ, բայց հացադուլը չեմ դադարեցրել բոլորը պետք է իմ հացադուլին միանան, լավ կլիներ նաև, որ հացադուլին Րաֆֆի Հովհաննիսյանը ևս գար, բոլորը միանաին, ես տեղյակ եմ, որ ցմահ դատապարտյալները ևս հացադուլ են անում, նրանց էլ եմ միացել, եթե միասին բոլորս այդ կտրուկ քայլը անենք՝ իմացեք մենք կհասնենք հաջողության»:

Նշենք, որ  Հովհաննեսը նախկինում կալանավորված է եղել, սա բերանը կարելու նրա չորրորդ փրձն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ