28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մամեդյարովը դրական է գնահատել Սարգսյան-Ալիև հանդիպումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը դրական է գնահատել Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մամեդյարովը ասել է ադրբեջանական AzerTac լրատվականի հետ զրու յցում:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ դեկտեմբերի 19-ին կայացած հանդիպումը պետք է դրական գնահատել: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության ներդրած ջանքերը հանդիպման կազմակերպման հարցում»,- ասել է Մամեդյարովը՝ նշելով, որ կողմերին կոչ է արվել 2016 թվականին ակտիվացնել երկխոսությունը հակամարտության կարգավորմանն ուղղված և շարունակել Սոչիի, Նյու Պորտի, Փարիզի քննարկումները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ