21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ընտանիքի և մայրության աջակցության գործնական քայլեր

Տարին, թեպետ, հարուստ էր տարածաշրջանային և ներքին տնտեսապես անբարենպաստ զարգացումներով, այնուամենայնիվ, սոցիալական ուղվածություն ունեցող բազմաթիվ ծրագրեր այս տարվա ընթացքում կյանքի կոչվեցին:

Դրանց թվում է հոկտեմբերի 8-ին ընդունված կառավարության որոշումը, որը սահմանեց մայրության նպաստ նաև չաշխատող կանանց համար: Մայրության նպաստի իրավունք ստացան ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր՝ 70 օր հղիության, 70 օր ծննդաբերության) առաջին օրվա դրությամբ չաշխատող կանայք:

Ներկայումս հղիության և ծննդաբերության նպաստը, որը փոփոխվեց և դարձավ մայրության նպաստ, տրվում է տարեկան շուրջ 13 000 աշխատող կնոջ, իսկ 2016 թվականի հունվարի 1-ից մայրության  նպաստ կստանան ևս տարեկան շուրջ  30000 չաշխատող կին: Նպաստի չափը 4.6 ամսվա համար կկազմի շուրջ 138000 դրամ, իսկ պետական բյուջեի վրա այն կանդրադառնա շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռի ավելացմամբ:

Ուշագրավ է նաև նոյեմբերի 26-ին ընդունված կառավարության որոշումը, որը ուղղված է ընտանեկան դրամաշնորհի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, և մի շարք այլ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծմանը:

Այսպես, մինչ փոփոխությունը գործող  որոշմամբ՝ ընտանեկան դրամագլխի միջոցները կարող էին տնօրինվել՝ հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու և տոկոսագումարը վճարելու համար, ընտանիքի անդամի ուսման վարձը վճարելու համար, ինչպես նաև ընտանիքի անդամի բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:

Սակայն քաղաքացիների դիմումների վերլուծությունները փաստեցին, որ գյուղական բնակավայրերի բնակչությունը դրամագլխի միջոցները գործնականում չեն կարողանում օգտագործել հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու և տոկոսագումարը վճարելու համար:

Բացի դրանից, գյուղաբնակներին տրամադրվում են գերազանցապես գյուղատնտեսական վարկեր: Հիպոթեքով ապահոված վարկերն առավել հատուկ են քաղաքների և մեծ թվով բնակչություն ունեցող գյուղերի համար, որտեղ բնակչության եկամուտները համեմատաբար կայուն են, իսկ գրավի առարկան՝ բնակելի տունը (բնակարանը) առավել բարեկարգ է:

Այդ իսկ պատճառով գործադիրը, ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները համալրեց՝ հաշվետիրոջ ծնողին կամ որդեգրողին գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, նաև  հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում անշարժ գույք գնելու համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը:

Կատարելագործվեց երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման գործընթացը, ինչպես նաև սահմանվեց, որ Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված երեխայի սերման փաստը հաստատող փաստաթղթերն կընդունվեն առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով, ինչն նախկինում օբյեկտիվ խոչընդոտ էր հանդիսանում սիրիահայերի և իրաքահայերի համար:

Բացի դրանից, չաշխատող մայրերին նշանակվող և վճարվող մայրության նպաստի անկանխիկ վճարման նոր կարգը այսուհետ կկիրառվի նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման դեպքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ