27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ Հենրիխը չկա տասնյակում. սպորտի նախարարը փոխում է /վիդեո/

2012 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկների ընտրությունը, որի առաջին հորիզոնականում հայտնվել էր ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, դժգոհություն ալիք բարձրացրեց: Այսօր սպորտի նախարարությունում քննարկում էր այս թեմայով: 

Նշենք, որ տարվա տասը լավագույն մարզիկներին ընտրում է Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան՝ երեսուն մարզական լրագրողների քվեարկության միջոցով:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ դժգոհություններ առաջացան միայն հասարակության մոտ, իսկ մարզաշխարհում տասնյակը որևէ բողոք չի առաջացրել:

Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը զայրացած է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի վրա, ով հայտարարել էր, թե իր համար անհասկանալի է` ինչպես է ընտրվել լավագույն տասնյակը: Ըստ Ալեքսանյանի՝ Ֆարմանյանը փորձել է ստվեր գցել ֆեդերացիայի վրա, սակայն դրա իրավունքը չուներ: 

Նշենք, որ Ֆարմանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրեն չեն հրավիրել այս քննարկմանը: Henaran.am-ի հարցին, թե ինչու չի հրավիրվել Ֆարմանյանը, նախարարը պատասխանեց, որ սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը զանգահարել է նրան ու հրավիրել, բացի դա հրավերների հայտարարությունների մեջ կոնկրետ անուն նշված չի եղել:

Նշենք նաև, որ բողոքները հիմնականում վերաբերում էին նրան, որ ֆուտբոլիստները և շախմատիստները, մասնավորապես Լևոն Արոնյանը եւ Հենրիխ Մխիթարյանը չեն հայտնվել տասնյակի առաջին եռյակում:

Այս մասով Յուրի Ալեքսանյանը ասաց, թե օլիմպիական խաղերը իր ծրագրում չի ընդգրկել շախմատ մարզաձևը: Այս ընտրության համար մազական լրագրողները հաշվի են առնում մարզիկների մեդալների թվաքանակը, երկրի հավաքականում ունեցած հաջողությունները:

՛՛Պետք է պարգևատրվեն և գնահատվեն այն մարզիկներն, ովքեր արդյունք են բերում: Պետք չի միևնույն ժամանակ մեկին գցել, մեկին բարձրացնել, մենք բոլորս մի նպատակ ունենք հերոսացնել Հայաստանի Հանրապետությունը՛՛,-հավելեց նախարարը:

Վերջինս նման դժգոհություններից խուսափելու համար առաջարկեց Մարզական լրագրողների ֆեդերացիայում նոր հավատարմագրում անել, և քվեարկելու իրավունք տալ միայն նվազագույնը երեք տարվա փորձ ունեցող լրագրողներին: Բացի այդ, ֆեդերացիան կունենա իր կայքը, որտեղ և կանցկացվի քվեարկությունը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ