27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օդում կախված

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայն է այն տեսակետների հետ, որ մեզ պետք է ուժեղ Վերահսկիչ պալատ, սակայն, ըստ պատգամավորի, պետք է հասկանալ՝ ի՞նչ ուժգնության, ի՞նչ ուժի Վերահսկիչ պալատ է պետք: ԱԺ արտահերթ նիստում ՎՊ 2014-ի հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավորը հարց ուղղեց` արդյոք ՎՊ-ն ունի ծրագիր և ներկայացնում է հաշվետվություն, բայց մեր երկրում ծրագրերն ու հաշվետվությունները այսբերգի ո՞ր մասն են:

Առավել հետաքրքիրն, ըստ Մելքումյանի, պետական գնումները և պետական միջոցների ծախսը, այսինքն՝ համակարգային լուծումներ են պետք:

«Նոր Սահմանադրությամբ փորձ է արվում խնդիրը համակարգային լուծել: Նկատենք, վերահսկողությունը ամենավերջին կարևոր սյուներից մեկն է, և եթե այն քաղաքական ամուր հիմքեր չի ունենում, սահմանափակվում է միայն արձանագրելով, և երբ քաղաքական որոշումներով չի կարգավորվում,  ՎՊ հայտնաբերումները մնում են օդում կախված: Մենք կարողանալո՞ւ ենք վերջ տալ պետական միջոցների վատնումների պրակտիկային, թե՞ լինելու են մարդիկ, որ կարողանալու են վատնումները անել իրենց չափով՝ շատ համը չհանելով»,- եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ