08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

12 տարի արցունքի մեջ. Արթուրը ցմահ դատապարտվեց 18 տարեկանում /վիդեո/

«Բանտերում անմեղ զոհեր կան» գրությամբ պաստառով ՀՀ Կառավարության մոտ էին եկել ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի հարազատները:

Նրանք նշեցին, որ արդեն 12 տարի ամբողջ ընտանյոք հայտնվել են ցմահ դատապարտյալի կարգավիճակում: Արթուր Քոչարյանը դատապարտվել է 18 տարեկան հասակում զինվորական ծառայության ժամանակ՝ համածառայակցին սպանելու մեղադրանքով:

«Մենք 11 կետից բաղկացած դիմում ենք ուղղել նախագահին և Արդարադատության նախարարին ու պատասխան չունենք: Արդարադատության նախարարությունից, եթե ասում են, որ մեզ պատասխանել են՝ ո՞ւր ա էտ պատասխանը: Եթե մենք ենք ծնողները, ուրեմն թող մեզ ուղարկեին…..»,-ասաց Արթուր Քոչարյանի մայրը:

«Եթե ռեալ պատասխան չստանանք՝ կգնանք ծայրահեղ քայլերի, ոնց կարող է ծնողը իր երեխայի վիճակը տեսնի ու հանգիստ նստի»,-ասաց ցմահ դատապարտյալի մայրը:

Արթուր Քոչարյանի հորաքույրն էլ բղավեց.«Ամեն տարի մեր արցունքները շատանում են, բայց քչանում են արդյունքները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ