16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիրիահայերը անձնագիր ստացան

2013թ. հունվարի 24-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն` սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման կապակցությամբ:

Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդ Հովսեփ Եպիսկոպոս Առնաուտյանն, ինչպես նաև Դամասկոսահայ միությունների ղեկավարներ և այլն:

Հանդիսավոր պայմաններում ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան յոթանասուն նորընծա ՀՀ քաղաքացիներին հանձնեց իրենց անձնագրերը: Դեսպանը հույս հայտնեց, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Ապա նա ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն և խաղաղություն, որի կարիքը այս օրերին մեծապես զգում է սիրիահայ համայնքը:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո ելույթ ունեցան հոգևոր առաջնորդները: Նրանք բարձր գնահատեցին սիրիահայությանը ՀՀ քաղաքացու անձնագրերը տեղում հանձնելու ՀՀ կառավարության որոշումը` խորին երախտագիտություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Հոգևոր հայրերը հույս հայտնեցին, որ Հայրենի իշխանությունները կշարունակեն իրենց հոգատար վերաբերմունքը սիրիահայ համայնքի հանդեպ, որի կարիքը նա, հիրավի, մեծապես զգում է այս ծանր պահին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ